
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Գոհար Հարությունյանը արծաթե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության 50 մ վազող թիրախ խառը վազք մրցաձևի կանանց անհատական պայքարում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Գոհար Հարությունյանը գրանցել է 380 միավոր:
Հայաստանի կանանց թիմը 1116 միավորով նվաճել է նաև թիմային արծաթե մեդալ։
Ավելի վաղ մեծահասակների վազող թիրախ խառը վազք մրցաձևի թիմային պայքարում Գոհար Հարությունյան (Լիլիթ Մկրտչյան) Արուսյակ Գրիգորյան եռյակը 1103 միավոր արդյունքով դարձել էր Եվրոպայի առաջնության հաղթող, իսկ նորմալ վազք մրցաձևի թիմային պայքարում զբաղեցրել էր երկրորդ տեղը:
Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 7-ը: Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել մարզիչներ Էդգար Բաղդասարյանի և Էդվարդ Ղարիբյանի գլխավորությամբ։