Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանցի լրագրող Բահրուզ Ալիևը իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է ադրբեջանական պետական ​​լրատվամիջոցների կողմից տարածված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է նախագահ Իլհամ Ալիևը ուղղում քամուց ճմրթված ադրբեջանական դրոշը Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում «Ադրբեջանական թաղամասի» բացման ժամանակ։

«Նրանք գրում են՝  «Նախագահ Իլհամ Ալիևը ուղղեց քամուց շարժված ադրբեջանական դրոշը»։ Իսկ ես ասում եմ՝ դրոշը հեշտ է ուղղել, պարոն նախագահ, բայց ո՞վ կուղղի ոտաբոբիկ և քաղցած մարդկանց ճակատագրերը», - գրել է լրագրող Ալիևը։

Ըստ նրա, իսկական հայրենասիրությունը չափվում է ոչ թե դրոշին դիպչելով, այլ ժողովրդի ցավին դիպչելով։

«Որտեղ արդարությունը, ազատությունը և մարդկային արժանապատվությունը չեն ծածանվում, նույնիսկ դրոշը մռայլ տեսք ունի», - հավելել է նա։

172