Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շաբաթ օրը Միացյալ Նահանգներում նախատեսվում են լայնածավալ բողոքի ցույցեր Դոնալդ Թրամփի դեմ։ Կազմակերպիչները ակնկալում են միլիոնավոր մարդկանց մասնակցություն։

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտնում է Axios-ին։

Հանրահավաքները տեղի են ունենում Վաշինգտոնում կայանալիք ռազմական շքերթի ֆոնին, որը Թրամփը կազմակերպում է իր ծննդյան օրվա առթիվ։

«Ոչ մի թագավոր» անվամբ ակցիան կընդգրկի բոլոր 50 նահանգների ավելի քան 1800 քաղաքներ, ինչպես նաև Միացյալ Նահանգներից դուրս գտնվող մի քանի երկրներ։

142