Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության անդամ Նատալի Սինորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գարեգին Բ-ի՝ կուսակրոնության ուխտը խախտելու մասին տեղեկություններին և եկեղեցու կողմից հնչող քաղաքական հայտարարություններին:

«Հոգևորականի ուժը քաղաքական համատեքստից դուրս լինելու մեջ է։

Նրա ազդեցությունը չափվում է ոչ թե դիրքավորումների, այլ լռության մեջ ծնվող վստահության, միասնության և հոգևոր խաղաղության չափաբաժնով։

Հոգևորականը կոչված է միավորել ոչ թե կողմեր, այլ սերունդներ։

Նրա առաքելությունը անձերից վեր արժեք է։

Եվ երբ այդ արժեքը ստվերվում է մարդկային թուլություններով, առաջինը խաթարվում է հենց հասարակության ինքնության ողնաշարը։

Այս պահին, երբ մեր ժողովրդի մի մասն այլևս իրեն ներկայացված չի զգում եկեղեցու ներսում, ծնվում է շատ մեծ ճգնաժամ։

Եվ այս համատեքստում սարսափելի վտանգավոր երևույթ է, երբ սև սքեմ հագած հոգևորականները քաղաքական տեքստեր են արտաբերում՝ կուսակրոն հոգևորականի բազմաթիվ ուխտեր խախտելով»,- գրել է նա:

450