Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո համայնքի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն է։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ 

Նա հավելել է, որ Մեխակյանի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ «նա լավագույն թեկնածուն է և, թերևս, միակն է՝ կառավարման գործընթացում մասնակցել է մի քանի համայնքներում և քաջատեղյակ է խնդիրներին»։ 

Խուդաթյանը հավելել է, որ ՔՊ կուսակցության վարչությունն ունի որոշում, որ Արգիշտի Մեխակյանը Էջմիածնում կգլխավորի ՔՊ ընտրացուցակը։

 

274