
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Այսօր Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմին եմ ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին։
Շնորհավորել եմ պարոն Մեխակյանին և հաջողություններ եմ մաղթել առաջիկա աշխատանքում։
Ընդգծել եմ` պարոն Մեխակյանը աշխատանքային գործունեությունը սկսել է հենց համայնքապետարանից, ծանոթ է համայնքի խնդիրներին, հնարավորություններին և վստահաբար հաջողություններ է գրանցելու Վաղարշապատ համայնքի կառավարման կարևոր գործում:
Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության վարչապետին վստահության համար և նշել է, որ անելու է առավելագույնը Վաղարշապատ համայնքի բնակիչների սպասելիքներն արդարացնելու համար»։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան