
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հունիսի 10-11-ը բացահայտել են 126 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ 40 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ խարդախության, 5 դեպք՝ հոգեկան ներգործության, 4-ական դեպք՝ խուլիգանության և սառը զենքի հայտնաբերման, 2-ական դեպք՝ համակարգչային հափշտակության, գույքը վնասելու կամ ոչնչացնելու և աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու:
Բացահայտվել են նաև սպանության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողության, կողոպուտի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթեր կեղծելու և այլ դեպքեր:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ անձնական ունեցվածքի գողության և սպանության փորձի 2-ական դեպք, ավազակության 1 դեպք:
Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 10 դեպք։
Անցած 1 օրում գրանցված 12 ավտովթարի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։