Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Խաչատուր Մկրտչյանը, Սերժիկ Պետրոսյանը, Կարեն Բադալյանը եղել են /Մ-12/-Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի կմ0+000-կմ10+100 հիմնանորոգվող հատվածում։ Ճանապարհը Ներքին Խնձորեսկը կապում է Գորիսի հետ։

Ինչպես հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, ներկայում շինհրապարակում կատարվում են հիմնանորոգվող 10.1կմ ճանապարհի քանդման, լայնացման հողային աշխատանքներ, զուգահեռաբար կառուցվում են մայթեր, տեղադրվում են եզրաքարեր, վաքեր։

Ճանապարհը խիստ անբարեկարգ վիճակում էր։ Այն կարևոր զբոսաշրջային ուղի է, և ճանապարհի հիմնանորոգմամբ ոչ միայն կլուծվի ճանապարհային ենթակառուցվածքի բարեկարգման հարցը, այլև կավելանան զբոսաշրջային հոսքերը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կահավորել անվտանգության տարրերով և այլն։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

229