Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնում ստացվել են տեղեկություններ այն մասին, որ կարճատև տեսակցության ընթացքում քաղաքացին փորձելու է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին:

Իրացնելով ստացված տեղեկությունները՝ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկ այցելած քաղաքացին ենթարկվել է անձնական խուզարկության: Արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել են մարմնում թաքցված, կապույտ կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որի մեջ առկա են եղել 1 բջջային հեռախոս և երկու առանձին փաթեթ՝ ընդհանուր 5.67 գրամ քաշով թմրամիջոցին նմանվող կանաչ, բուսական, չորացված զանգվածով:

Քաղաքացին «Գորիս» տարածքային բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և հայտնաբերված փաթեթի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:

 

 

 

 

 

78