Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչին համոզված է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր քայլ կլինի ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի կայունության համար։

Region Monitorին տված բացառիկ հարցազրույցում Ռավանչին ընդգծել է, որ Իրանը որպես բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկիր՝ պատրաստ է աջակցել այդ ջանքերին։

«Անցյալն անցյալ է։ Մենք պետք է կենտրոնանանք ապագայի վրա։ Փաստաթուղթը պատրաստ է, և որքան շուտ այն ստորագրվի, այնքան լավ: Իրանը որպես երկիր, որը բարիդրացիական հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ, պատրաստ ենք անել ամեն բան, որ կարող ենք՝ հեշտացնելու այն աշխատանքը, որը պետք է իրականացվի համաձայնագիր ստորագրելու համար», — ասել է նա՝ հույս հայտնելով, որ ռազմական բախումների էջը փակված է։

Մեկնաբանելով հնարավոր ռազմական սցենարների վերաբերյալ փորձագիտական կանխատեսումնրեը Իրանի փոխնախարարը ընդգծել է հայտնեց․ «Մենք դեմ ենք ցանկացած սահմանային փոփոխության և տարածքային ամբողջականության խախտման։ Ոչ ոք չի կարող ապավինել ռազմական ուժին՝ մեկ այլ երկրի տարածք գրավելու համար։»

Ըստ Ռավանչիի՝ փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի հիման վրա տարածաշրջանի պետությունները պետք է համագործակցեն՝ հետագա սերունդների համար խաղաղ ապագա կառուցելու ուղղությամբ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

 

288