Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 18-ին, ժամը 20։00-ին հրավիրում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարան վայելելու դասական երաժշտության երեկո՝ նվիրված Յ.Ս.Բախի ծննդյան 340-ամյակին։ Կոմպոզիտորի գրած, երաժշտության պատմության մեջ իրենց առանձնահատուկ տեղը զբաղեցնող թավջութակի սյուիտների անզուգական կատարումներով հանդես կգա անվանի թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Արամ Թալալյանը։ Ճանաչված թավջութակահարը համերգներով հանդես է եկել ոչ միայն ԱՊՀ, այլև Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներում: Մի առիթով Արամ Թալայանը նշել է, որ թավջութակը ամենահանրաճանաչ գործիքներից մեկն է, առանց որի չեն կարող լինել ոչ միայն նվագախումբը, այլև կամերային անսամբլները՝ լարային կվարտետ, կվինտետ, տրիո: Նշանավոր թավջութակահարը բազմիցս հանդես է եկել նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում, և այս անգամ ևս երաժշտասերներին սպասվում է յուրահատուկ թավջութակի երեկո: Երեկոյի ընթացքում հնարավորություն կընձեռնվի ծանոթանալ տուն-թանգարանի ցուցադրությանը։

161