Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին դատավորից հօգուտ Հայաստանի բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 90 միլիոն դրամ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատարանի նախկին դատավոր Արտակ Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 2 անշարժ գույք.
- 2 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք.
- 77 միլիոն 692 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.
- 14 միլիոն 955 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 1994-2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:
14 Ապրիլ, 2025 16:22
415
Գլխավոր դատախազությունը պահանջում է Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամ
18 Հունիս, 2025 12:38
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Հայկազ Մկրտչյանից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
04 Հունիս, 2025 12:04
ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար դոլար արժեքով հողամասը. Գլխավոր դատախազություն
04 Ապրիլ, 2025 15:12
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության. ՊԵԿ
09 Հուլիս, 2025 12:00
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին է փոխանցվել 26 միավոր անշարժ գույք. Ցանկ
04 Հուլիս, 2025 12:30
Գլխավոր դատախազությունը պահանջում է Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամ
18 Հունիս, 2025 12:38