Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Նոր բան չտեսա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը` անդրադառնալով Անթալիայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկված թեմաներին:

Հայ-թուրքական հարաբերությունների և Սերդար Քըլըչի հետ հանդիպման մասին խոսելով` Ռուբինյանն ասաց. «Քննարկել ենք հարաբերությունների կարգավորման գործընթացն իր ամբողջ սպեկտրով։ Այսինքն՝ այս ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումն ենք քննարկել. Մարգարայի անցակետի բացման վերաբերյալ նորություն չկա։ ՀՀ-ն պնդում է, որ պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ` առանց որևէ նախապայմանի»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգմանը, Ռուբինյանն ասաց. «Ինձ թվում է, կարիք չկա, ես ասեմ՝ ինչով եմ պայմանավորում դա, բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանն աշխարհի ամենակառուցողական երկիրը չէ։ Մեր դիրքորոշումը ես հայտնեցի, մնացածն արդեն Ադրբեջանի դաշտում է»:

 

398