Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ 2025 թվականի ապրիլի 14-ին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի քարտուղարությունը գրանցել է տարվա 100-րդ արբիտրաժային գործը, որը վերաբերում է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրային հարաբերություններից բխող վեճին։

 

2025 թվականի առաջին չորս ամիսների ընդհանուր հաշվարկով Կենտրոնի քննության ներքո գտնվող գործերը ներառում են ինչպես միջազգային, այնպես էլ տեղական բնույթի վեճեր, որոնք բխում են մատակարարման, հեռահաղորդակցության, ծառայությունների մատուցման, փոխառության, վարձակալության, անշարժ գույքի առուվաճառքի և այլ իրավահարաբերություններից։

 

Ավելին՝ արբիտրաժային գործերի կառավարման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով Կենտրոնը հաջողությամբ գործարկել է իր կողմից մշակված «e-AMCA» արբիտրաժային գործերի կառավարման թվային համակարգը, որը հնարավորություն է ընձեռում կողմերին, քարտուղարությանը և արբիտրաժային տրիբունալին՝ վարույթն ամբողջությամբ՝ արբիտրաժ իրականացնելու պահանջի ներկայացումից մինչև վճռի կայացում և հարկադիր կատարման համար դիմումի ներկայացում, իրականացնել առցանց (մեկ հարթակի միջոցով)՝ խնայելով ժամանակն ու ռեսուրսները։

 

Այսպիսով՝ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը խթանում է վեճերի այլընտրանքային լուծման մշակույթը ՀՀ-ում՝ նպաստելով առևտրային հարաբերությունների զարգացմանն ու ներդրումային միջավայրի բարելավմանը։

116