
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները գտնվում են հարաբերությունները կարգավորելու «իրենց ճանապարհի սկզբում» և, ըստ էության, դրանք նորովի են կառուցում։ Հետևաբար, «քիչ հավանական կլինի ակնկալել այլ որոշում, հատկապես որ սրանք բավականին ավտոմատ գործողություններ են»։
Նման հայտարարություն է արել, Araratnews.am-ի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Դոնալդ Թրամփի կողմից արտակարգ դրության մեկ տարով երկարաձգումը՝ կապված Ռուսաստանի իշխանությունների «վնասակար գործունեության» հետ։
«Հետևաբար, մենք որևէ չափազանցված սպասումներ չունեինք այս հարցի վերաբերյալ»,- ասել է Պեսկովը:
Նշենք, որ ապրիլի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգեց արտակարգ դրությունը՝ կապված Ռուսաստանի իշխանությունների «չարամիտ գործունեության» հետ։