
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա, սակայն համապատասխան պահին, և դրան անհրաժեշտ է ն նախապատրաստվել, ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահներն արտահայտել են իրենց քաղաքական կամքը, որ հանդիպումը պետք է կայանա, այդ թվում՝ դա արել են հրապարակավ։ Բայց դա տեղի կունենա համապատասխան պահին, դրան պետք է պատրաստվել»,- ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Պեսկովի խոսքով՝ այժմ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ընթանում է նվազագույն փոխվստահության մթնոլորտի վերականգնման գործընթաց, հարաբերությունները զրոյից վերակենդանացնելը շատ դժվար է, դա լարված ջանքեր է պահանջում։
«Երկար ճանապարհը բաղկացած է փոքր քայլերից՝ թեկուզ նվազագույն փոխվստահության մթնոլորտի վերստեղծման, փոխադարձ վստահության ամրապնդման համար։ Դա այն է, ինչով հիմա զբաղվում են», – ասել է նա։
Նա նաև ընդգծել է, որ այսպես թե այնպես Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը, անշուշտ, լրացուցիչ քայլ էր Պուտինի և Թրամփի հանդիպման