
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ուկրաինական զորքերի դուրսբերումը չորս շրջանների (Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի) տարածքներից։
Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի, եթե այս պայմանը կատարվի։
«Եթե Ուկրաինան դուրս բերի իր զորքերը այս չորս շրջաններից, ապա այո՛»,- ասել է Պեսկովը։
Պեսկովը հիշեցրել է, որ «մարզերում կազմակերպվել են լիովին թափանցիկ հանրաքվեներ, որոնցում բնակչությունը կարողացել է արտահայտել իր դիրքորոշումը»։
«Բարեբախտաբար, Ռուսաստանն արդեն կարողացել է երաշխավորել չորս շրջաններում բնակվողների անվտանգությունը։ Նրանք, ովքեր ցանկանում էին մնալ այնտեղ, մնացին»,- նշել է նա։