Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իտալիան պաշտոնական հայտ է ստացել ապրիլի 19-ին Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ կազմակերպելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Corriere della Sera թերթը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին: Լուրը հաստատել է նաև Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին՝ մեկնաբանելով Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլի վայրի վերաբերյալ տեղեկատվությունը։

Հանդիպման վայրը և ժամը չեն նշվում։

Ավելի վաղ Axios հարթակը հաղորդել էր, որ բանակցություններ կարող են տեղի ունենալ Հռոմում։ Նրա խոսքով՝ Օմանի Մասկատ քաղաքում անուղղակի բանակցությունների փոխարեն կարող է կազմակերպվել ամերիկացի և իրանցի պաշտոնյաների անձնական հանդիպում։

Սակայն Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային արդեն բացառել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ձևաչափը փոխելու հնարավորությունը։ Հանդիպումները կշարունակվեն միայն միջնորդների մասնակցությամբ։

 

250