Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կայացել են դպրոցականների շրջանում «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մրցաշարն անցկացվել է 2 տարիքային խմբերով՝ 5-9-րդ և 10-12-րդ դասարանցիներով համալրված թիմերի միջև։ Թիմերի կազմերում ընդգրկված են եղել երկուական տղա և աղջիկ։ Մասնակիցները միջոցառման համայնքային փուլերում ըստ տարիքային խմբերի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված հանրակրթական ուսումնական հաստատությունների թիմերն են եղել։ 

Երկօրյա մրցապայքարից հետո հաղթող ճանաչված «Գյումրու թիվ 24 հիմնական դպրոցի» և «Ֆոտոն» վարժարանի թիմերը Շիրակի մարզը կներկայացնեն ապրիլի 26-27-ը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում անցկացվող հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին։ 

 

266