Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, ինչպես և խոստացել էի՝ ես տեր եմ ձեր քվեին:

Ամենայն պատասխանատվությամբ և մեծ սիրով եմ վերցրել Գյումրու ավագանու պատվաբեր մանդատը: Ցանկացած պաշտոն ստորադաս է 17 հազար և ավել գյումրեցու վստահության ձայնի համեմատությամբ: Ցանկացած պաշտոնում երբեք չեմ վախեցել խնդիրներից, խոչընդոտներից ու մարտահրավերներից:

Իմ սկզբունքը մեկն է՝ գործել արդար և վստահ, ինքնուրույն կայացնել որոշումներ՝ հանուն Գյումրու և գյումրեցու, հանուն Հայաստանի Հանրապետության: Պարզճակատ նայելով յուրաքանչյուրիդ աչքերի մեջ՝ հայտարարում եմ՝ չեմ փախչում ոչնչից, Գյումրին իմ տունն է իրականում, ես երբեք չեմ դադարել և չեմ դադարելու ծառայել գյումրեցուն՝ անկախ իմ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից:

Մեր թիմը` ավագանու 14 անդամներս, պատրաստ ենք ստանձնել քաղաքի համար պատասխանատվություն: Պատասխանատու ենք մեր յուրաքանչյուր խոսքի և քայլի համար:

Ի գո՛րծ, իմ սիրելի գյումրեցիներ»:

532