Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Մեղրի-Կապան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 45-ամյա Յուսաֆ Լ․-ն իր վարած Mercedes մակնիշի բեռնատարով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց ձախ և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Յուսաֆ Լ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: 

Փրկարարները վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են բեռնատարը։

Դեպքի վայր են ժամանել նաև պարեկները։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

133