Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կրթվելը նորաձևէ շարժման նպատակն է ամեն ինչ, ամեն ինչից, անընդհատ և անհագուրդ սովորելու հանդեպ սերը դարձնել վարակիչ, համընդհանուր արժեք և հասցնել Հայաստանի ամենահեռավոր համայնքի ամենավերջին տանն ապրող մարդուն՝ նշանակալիորեն փոխելով նրա կյանքի որակը:

Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը:

«Ինչպես հայտնի է, ձեւավորվել է Շարժման կենտրոնական կոմիտեն, որը մշակել է Շարժման ռազմավարությունը եւ կոորդինացնում է կազմակերպչական աշխատանքները:

Հաշվի առնելով Շարժման մասշտաբները՝ նաեւ տեղական կոմիտեներ ձեւավորելու անհրաժեշտություն է առաջացել: Հիշեցնենք, որ համաձայն Շարժման ռազմավարության, տեղական կոմիտեները Շարժման կազմակերպական-ինստիտուցիոնալ օղակներ են, որոնք ձևավորվում են Շարժման համակիրներից՝ ինքնաբուխ համագործակցության համակարգման արդյունքում։ Կոմիտեները կարող են մշակել աշխատակարգեր և գործել դրանց համաձայն։

Կոչ ենք անում Շարժման համակիրներին Հայաստանի բոլոր համայնքներում ձևավորել այդպիսի կոմիտեներ եւ տեղեկացնել դրանց կազմի մասին` գրելով մեզ հետեւյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected]։ Յուրաքանչյուր համայնքում կարող է գործել մեկից ավելի տեղական կոմիտե: Կենտրոնական կոմիտեն առաջարկում է, որ տեղական կոմիտեները բաղկացած լինեն նվազագույնը` 3, առավելագույնը` 7 անդամից:

Կենտրոնական կոմիտեն կցուցաբերի կազմակերպական և խորհրդատվական բազմաբովանդակ աջակցություն տեղական կոմիտեների գործունեությանը:

Շատ կարեւոր է Շարժման ռազմավարությանը ծանոթանալը եւ համոզվելը, որ կիսում եք շարժման գաղափարները, խնդիրներն ու նպատակները:

Նորաձև պե՛տք է լինել, և պե՛տք է լինել այսօր, վարանելն ու հապաղելը մեզ դուրս կթողնեն համընդհանուր առաջընթացից, որ խոստանում է «Կրթվելը նորաձև է» շարժումը։ Այնպես որ մի՛ հապաղեք, միացե՛ք մեզ հենց այսօր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

230