
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«ԱՐՏԻՍ ՖՈՒՏՈՒՐԱ» հիմնադրամի կրթաթոշակառուների համերգ Կամերային երաժշտության տանը
2025 թվականի մայիսի 5-ին,19.00-ին Երևանի Կամերային երաժշտության տանը։
Եվա Ներսեսյան (Երևան)
Աննա Մարտիրոսյան (Սանկտ – Պետերբուրգ)
Մարիա Ավագյան (Սանկտ – Պետերբուրգ)
Մենուա Հայքազյան (Երևան)
Միքաէլ Հարությունյան (Երևան)
Լուսիա Մուրադեան (Թեհրան)
Միքայել Արաբյան (Երևան)
Հայկ Ջուլակյան (Երևան)
Վիկա և Լյանա Ուլիխանյան (Երևան)
Մարիա Ներսեսյան (Երևան)
Ամիրա Կորալի (Մոսկվա)
Համերգի կազմակերպիչ՝ «Արտիս Ֆուտուրա» միջազգային հիմնադրամ։
Ելույթ կունենան «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի կրթաթոշակառուները՝ երիտասարդ կատարողներ, միջազգային մրցույթների և փառատոնների դափնեկիրներ, որոնք ժամանել են տարբեր երկրներից: Չնայած երիտասարդ տարիքին, նրանք արդեն եղել են տասնյակ երկրներում, նվաճել բազմաթիվ բեմեր, նրանք մասնակցում են միջազգային նշանակության վարպետության դասերի և աշխարհի տարբեր քաղաքներում հայտնի մրցույթների ու փառատոնների։
Համերգը տեղի կունենա Կամերային երաժշտության տանը։ Դասական երաժշտության սիրահարները չպետք է բաց թողնեն մեր երիտասարդ երաժիշտների կենդանի կատարումը լսելու հնարավորությունը:
Կամերային երաժշտության տուն
05.05.2025թ
Սկիզբը՝ 19.00-ին
Մւտքը ազատ.