Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ադրբեջանական AzTV-ին տված բացառիկ հարցազրույցում պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին հարցին, ընդգծել է տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը և հարևան պետությունների տարածքի նկատմամբ պահանջների բացակայությունը։ 

«Այսօր մեր օգնությունն այն է, որ մենք նախաձեռնություն ցույց տվեցինք Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև ցամաքային կապ ստեղծելու համար: Նախագիծը շատ շուտով կիրականացվի: Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև Իրանի տարածքով ցամաքային կապ ստեղծելու հարցում որևէ խնդիր չի լինի: Մենք Իրանը համարում ենք ադրբեջանցիների երկրորդ հայրենիք»,- ասել է Պեզեշքիանը:

Իրանի նախագահի խոսքով՝ «Իրանը միշտ պաշտպանել է Ադրբեջանի իրավունքները և պաշտպանում է Հայաստանի իրավունքների այս շրջանակներում։ Իրանը փորձում է ապահովել, որ երկու կողմերն էլ ապրեն խաղաղության մեջ՝ բարիդրացիության սկզբունքների հիման վրա»։

 

253