Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Տավուշի մարզի Աչաջուր համայնքում հայտնաբերված արջի քոթոթի վերաբերյալ։

 

«Տեսուչները տեղում պարզել են, որ Աչաջրի բնակիչ Ա․Սարուխանյանն Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ, որին ինքնուրույն ազատել ու տեղափոխել է իր տուն։

 

Կենդանու արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել։

 

Գորշ արջի մոտ 2 ամսական քոթոթը տեղափոխվել է կենդանիների վերականգնողական կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում։

174