«Իմ Քայլը» հիմնադրամի թիմն Արագածոտնի շահառու ընտանիքներին ուսուցանել է ջերմատնային աշխատանքների կազմակերպումը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի թիմը ապրիլի 22-ին գտնվել է Աշտարակում՝ Արագածոտնի մարզպետարանի դահլիճում, որտեղ «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շահառու ընտանիքները անցնում էին իրենց առաջին տեսական դասընթացը՝ «Ջերմատնային աշխատանքների ճիշտ կազմակերպում» թեմայով։
Հիմնադրամից հայտնում են, որ 5 ժամ տևողությամբ ինտենսիվ դասընթացը վարոել է գյուղատնտեսական ոլորտի փորձառու մասնագետ Արտավազդ Ղազարյանը, ով մասնակիցներին ներկայացրել է ջերմոցային տնտեսության կազմակերպման հիմնարար սկզբունքները՝ հաշվի առնելով տեղական կլիմայական առանձնահատկությունները, հողի մշակման նրբությունները և բերքատվության բարձրացման գործոնները։
22 Ապրիլ, 2025 15:32
82