
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեկնել է Ադրբեջան․ այս մասին Araratnews.am-ը հայտնում է՝ հղում անելով IRNA իրանական գործակալությանը։
Բաքու մեկնելուց առաջ Փեզեշքիանը նշել է, որ Ադրբեջան իր այցը նոր էջ է բացում երկու երկրների հարաբերություններում։
«Մենք կքննարկենք առևտրային, գիտական, տնտեսական հարցեր և Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տարանցիկ երթուղիներ»,- հավելել է նա։
Իրանի նախագահը նշել է, որ այցի ընթացքում իրանցի գործարարները, արդյունաբերողները և գիտնականները բանակցություններ կվարեն Ադրբեջանի գործընկերների հետ և կփորձեն ընդլայնել կապերը։
«Իրանն ու Ադրբեջանը խոր պատմական, մշակութային և հոգևոր կապեր ունեն, և ես հույս ունեմ, որ այս փոխանակումը կհանգեցնի երկրների զարգացմանն ու աճին բոլոր ոլորտներում, և որ մենք կկարողանանք միմյանց հետ կիսվել մեր ընդհանուր փորձով»,- եզրափակել է նա։