Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Կուրսկի մարզի ազատագրմանը մասնակցած կորեացի զինվորականների հերոսությունը, ինչպես նաև հատուկ պատրաստվածության և նվիրվածության բարձր մակարդակը։ Araratnews.am-ի փոխանցմամբ՝  պետության ղեկավարի հայտարարությունը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ Կորեայի ժողովրդական բանակի ստորաբաժանումները ակտիվ մասնակցություն են ունեցել Ռուսաստանի տարածք ներխուժած ուկրաինական նեոնացիստական ​​խմբավորումների ջախջախմանը։ 

«Կորեացի ընկերները գործել են համերաշխության, արդարության և անկեղծ ընկերության զգացումից ելնելով։ Մենք բարձր ենք գնահատում դա և անկեղծորեն շնորհակալ ենք  նախագահ ընկեր Կիմ Չեն Ընին, ԿԺԴՀ-ի ողջ ղեկավարությանը և ժողովրդին»,- ասել է Պուտինը։

122