
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց են ունեցել՝ նշելով, որ «շատ լավ և արդյունավետ քննարկում» է եղել։
Այս մասին փոխանցում է Araratnews.am-ը՝ մեջբերելով ԱՄՆ նախագահի Truth Social սոցցանցում արված գրառումը։
Իր հայտարարության մեջ Թրամփը լավատեսություն է հայտնել Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորման հեռանկարների վերաբերյալ՝ նշելով, որ շատ մեծ հավանականություն կա, որ այս սարսափելի, արյունալի պատերազմը վերջապես կարող է ավարտվել։
Բացի այդ, Թրամփը հայտնել է, որ զրույցի ընթացքում ինքը լրջորեն խնդրել է Պուտինին «խնայել Կուրսկի շրջանում ամբողջությամբ շրջապատված» Ուկրաինայի զինված ուժերին՝ նշելով, որ սա սարսափելի կոտորած կլինի, որը չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: