Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թեհրանը բավականաչափ ուժեղ է, որպեսզի կանխի Իսրայելի կողմից ձեռնարկվող ցանկացած արտաքին քաղաքականության միջոցառում, որը նպատակ ունի խաթարել Իրանի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, ինչպես նաև Թել Ավիվի գործողությունները Թեհրանի և Վաշինգտոնի միջև կնքված գործարքի դեմ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում՝ Araratnews.am- փոխանցմամբ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներկայացրել էր այն պայմանները, որոնց դեպքում հրեական պետությունը կհամաձայնվի Իրանի միջուկային ծրագրի դիվանագիտական ​​լուծմանը՝ նշելով, որ Թեհրանը չպետք է կարողանա հարստացնել ուրան, և նրա ամբողջ միջուկային ենթակառուցվածքը պետք է ապամոնտաժվի։

«Իսրայելի այն ֆանտազիան, որ ինքը կարող է թելադրել, թե Իրանը ինչ անի և ինչ չանի, այնքան հեռու է իրականությունից, որ դժվար թե արժանի լինի պատասխանի։ Սակայն զարմանալի է, թե որքան անամոթաբար է Նեթանյահուն այժմ թելադրում, թե ինչ կարող է և ինչ չի կարող անել նախագահ Թրամփը Իրանի հետ իր դիվանագիտության մեջ»,- գրել է Արաղչին։

102