
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են 2 «Օպել» մակնիշի և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի՝ տարբեր աստիճանի մարմնական վնավածքներով տեղափոխվել հիվանդանոց։
Հրշեջ-փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, որպեսզի վիրավորներին, որոնց մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, դուրս բերեն ավտոմեքենաներից ու մոտեցնեն շտապօգնության ավտոմեքենային։
Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։
Տարածքը սահմանազատվել է, վթարի փաստով Չարենացավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ վարորդներից մեկը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայող է, և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է «Նիսսան»-ի վարորդի կողմից դեպի Երևան ընթանալիս բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին բախվելը և հանդիպակաց երթևեկելի գոտում հայտնվելը:
Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։