Մեթադոն իրացնողը ձերբակալվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 53-ամյա մի տղամարդ նարկոլոգիական հիմնարկից ստացած մեթադոնի լուծույթ է իրացնում։
«Ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 8-ին մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցում տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է վարչություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 140 միլիգրամ տարողությամբ չորս տարա՝ մեթադոնային լուծույթով, և ծալովի դանակ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»,- ասված է հաղորդագրությունում։
12 Օգոստոս, 2025 14:09
96