Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Oգոստոսի 12-17-ը Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում օգոստոսի 12-ի երեկոյան, 13-ին՝ գիշերը և երեկոյան, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 12-ի երեկոյան, 13-ին՝ գիշերը և երեկոյան, 14-ին և 16-ին՝ երեկոյան, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 12-16-ին՝ երեկոյան ժամերին, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 15-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

187