Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Էստոնիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Կոմունիզմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետին դիմավորեց Էստոնիայի պատմական հիշողության ինստիտուտի խորհրդի անդամ Մարտին Անդրելլերը։ 

Նա ներկայացրեց հուշահամալրի պատմությունն, այնուհետև Նիկոլ Փաշինյանին ուղեկցեց Կոմունիզմի զոհերի հիշատակին նվիրված հուշապատի մոտ, որտեղ ՀՀ վարչապետը ծաղիկներ խոնարհեց:  

256