Մայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա–Պուշկինի փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով:
Փոփոխությունն իրականացվելու է Մաշտոցի պողոտա-Խորենացու փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
28 Ապրիլ, 2025 13:45
264