Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Ըստ APA-ի, այս մասին տեղեկատվությունը տարածել է Թուրքիայի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Աբու Դաբիում (ԱՄԷ) տեղի ունեցող ադրբեջանա-հայաստանյան խաղաղության բանակցություններին և շարունակելու է աջակցել Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։

259