Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Քիշնևում կայացած Եվրոպայի առաջնությունից հետո հրապարակել է տղամարդկանց հավաքանների վարկանիշային աղյուսակը։ 

Այս վարկանիշը ևս գլխավորել են հայ ծանրորդները՝ հավաքելով 652 միավոր։ Մեր թիմին հաջորդում են Վրաստանի և Թուրքիայի հավաքականները։

Հիշեցնենք, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ երեկ հրապարակված կանանց թիմերի վարկանիշը նույնպես գլխավորել էր Հայաստանի հավաքականը։

109