Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

SIL Capital-ի և SIL Insurance-ի խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը ընկերության 25- ամյակի միջոցառումից լուսանկարներ է հրապարակել և կից գրել․

«25 տարիներն ու նոր մեկնարկը։ SIL Insurance- «Պլանավորելու ազատություն»

2025 թվականի ապրիլի 25-ին SIL Insurance-ը նշեց իր հիմնադրման 25-ամյակը՝ ազդարարելով նոր փուլի մեկնարկը։

Միջոցառումը տեղի ունեցավ Գառնիի պատմամշակութային արգելոց-թանգարանում և ընդգծեց մեր նոր ռազմավարական ուղեգիծը՝ նոր բրենդային ինքնությամբ և կարգախոսով՝ «Պլանավորելու ազատություն»։

Որպես SIL Capital-ի և SIL Insurance-ի խորհրդի նախագահ՝ կարևորում եմ այն թիմային աշխատանքը, որից սկիզբ առավ մեր ողջ գործունեությունը։ Շնորհակալություն եմ հայտնում Արմինե Մելքոնյանին, մեր բոլոր նախկին տնօրեններին՝ գործընկերության, ինչպես նաև իմ ընտանիքին՝ վստահության համար։

Այս 25 տարիների ընթացքում SIL Insurance-ը ձևավորեց ամուր հիմքեր՝ դառնալով վստահելի գործընկեր ապահովագրական շուկայում։

Այսօր մեր հայացքը ապագային է՝ նորարարության, հաճախորդակենտրոնության և կայուն աճի հստակ պատկերացմամբ։

Շնորհակալություն մեր գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են մեզ այս ճանապարհին։ Նոր փուլն արդեն սկսված է»։

251