Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նեղ կազմով հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը անդրադարձել են միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը, քննարկել էներգետիկայի ոլորտում, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության հարցեր, ընդգծել Աղբենդ-Կալալա ավտոմոբիլային կամրջի նախագծի ավարտի կարևորությունը։

Այս մասին հայտնում է Araratnews.am-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել միջազգային կազմակերպությունների շրջանակներում Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցության հարցերի շուրջ։ Մեկ անգամ ևս ուշադրություն է հրավիրվել այն փաստին, որ Ադրբեջանն ու Իրանը կողմ են տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի երկրների կողմից լուծելուն։ Այս առումով ընդգծվել է «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափի կարևորությունը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում համագործակցության վերաբերյալ։

216