Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2024 թ. ապրիլի 28-ին որպես բանախոս հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպած աշխատաժողովին՝ նվիրված պետական հաստատությունների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության ամրապնդմանը՝ հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարելու համատեքստում։

 

Սրբուհի Գալյանն անդրադարձել է իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության, ինչպես նաև ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացված աշխատանքներին՝ օրենսդրական և գործնական մակարդակներում։ Մասնավորապես, արդարադատության նախարարը խոսել է «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի, իրավապահ համակարգի և ոլորտային մասնագետների վերապատրաստումների, ինչպես նաև հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքների մասին։ Սրբուհի Գալյանն ընդգծել է պրակտիկ միջոցների կիրառման անհրաժեշտությունը, ինչի համատեքստում նախարարության կողմից մշակման փուլում է գտնվում խտրականությունից պաշտպանության ոլորտում համապարփակ ռազմավարական փաստաթուղթ, որն ուղղված կլինի ոլորտում օրենսդրական և պրակտիկ բնույթի համապատասխան կառուցակարգերի ներդրմանը։

 

Աշխատաժողովը հարթակ է հանդիսացել պետական մարմինների և լրատվամիջոցների համար՝ երկխոսության միջոցով վեր հանելու ոլորտում առկա խնդիրները, նվազեցնելու ատելության խոսքի դրսևորումները՝ եվրոպական լավագույն չափանիշների կիրառմամբ:

 

Աշխատաժողովին քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում իրավահավասարության մարմինների դերը, հանրային տիրույթում ատելության խոսքի բացառման համատեքստում լրատվամիջոցների ներկայացուցիչների և պետական կառույցների միջև փոխգործակցության մարտահրավերները, լրատվամիջոցների կողմից զգայուն թեմաների լուսաբանման և հաղորդակցման ապահովումը։

 

Աշխատաժողովը հարթակ է հանդիսացել պետական մարմինների և լրատվամիջոցների համար՝ երկխոսության միջոցով վեր հանելու ոլորտում առկա խնդիրները, նվազեցնելու ատելության խոսքի դրսևորումները՝ եվրոպական լավագույն չափանիշների կիրառմամբ:

94