
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Սրբուհի Գալյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ապրիլի 7-11-ը Վաշինգտոն կատարվելիք աշխատանքային այցի օրակարգը:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև հանցանք կատարած անձանց հանձնման և դատապարտյալների փոխանցման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական հենքի ստեղծման աշխատանքներին, ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ազգային բյուրոյի ղեկավարության հետ նախատեսված հանդիպմանը: Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ապրիլի 7-11-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներում (Վաշինգտոն) կմասնակցի՝ «Գործընկերություն հանուն կոռուպցիայի դեմ պայքարի» միջազգային համաժողովին: