Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լոնդոնում Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունները հաջողությամբ են պսակվել։ Այս մասին, Araranews.am-ի փոխանցմամբ, X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։

Քելլոգը մեկնաբանել է ապրիլի 23-ին Լոնդոնում կայացած հանդիպումը, որին մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները։

Քելլոգը նշել է, որ հանդիպումը, որին մասնակցել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, դրական է եղել։

Նա նշել է, որ ժամանակն է շարունակել Թրամփի «ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ» հրահանգը։

Քելլոգի խոսքով՝ Թրամփի ծրագիրն է դադարեցնել սպանությունները, հասնել խաղաղության և ԱՄՆ շահերը դնել առաջին տեղում։

83