
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրում է․
Հայոց ցեղասպանությունը և Սփյուռքի մեր ավանդական կուսակցությունները
Դառը բան եմ գրում Հիշատակի այս օրով:
Շատ դառը բան:
Սառը պատերազմը անցնում էր նաև Սփյուռքում գործող կուսակցությունների միջով. ՀՅԴ-ն Արևմտյան ճամբարում էր առաջին հերթին, իսկ ՌԱԿ-ն ու ՀՆՉԱԿՅԱՆ կուսակցությունները՝ Խորհրդային Միության կողքին:
Օրինակ, 1959 թվականի ապրիլյան համարներում, դրանցից մեկը դնում եմ մեկնաբանության մեջ, ՀՅԴ տեսակետներն արտահայտող Բեյրութի ԱԶԴԱԿ օրաթերթը ԱՊՐԻԼ 24-ի առիթով խուսափել է նշել ոճրագործի անունը՝ չկա թուրք, Թուրքիա, Օսմանյան կայսրություն, մինչդեռ ՌԱԿ-ի տեսակետներն արտահայտող ԶԱՐԹՈՆՔ-ը նշել է ոճրագործի անունը: Այդ օրերի ՀՆՉԱԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ թերթը դեռ չեմ ուսումնասիրել, բայց, կասկած չունեմ, որ հնչակյաններն էլ նշել են թուրք անունը, քանի որ իրենց չէին տեսնում ամերիկյան ճամաբարում, որտեղ նաև Թուրքիան էր:
Ամբողջական տեքստը՝ այստեղ