Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը X-ի իր միկրոբլոգում ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ:

 

«Խորին հարգանքով ենք մենք նշում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

Հայաստանի ժողովրդի հետ հույները կիսում են հալածանքների և ցեղասպանության ցավը։ Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության պարտականությունն է»,- գրել է Դենդիասը:


Հիշեցնենք՝ այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր հայերի սգո երթը լուռ շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշակոթող, ծաղիկներ խոնարհում շուրջ 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

Լուսանկարը՝ 3.04.2024 թ. Դենդիասի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցից:

85