Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը որպես պատվո հյուր մասնակցում է Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքում անցկացվող 13-րդ միջազգային դիզայն բիենալեին՝ «Ծալք ու ծավալ» ցուցադրությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կազմակերպված «Ծալք ու ծավալ» ցուցադրությունը ներկայացնում է ժամանակակից հայ ստեղծագործության աշխարհագրությունը, հետազոտում արվեստագետների և նրանց միջավայրերի միջև հարաբերությունները: Ներկայացվում է նաև Հայաստանի լեռնային քարտեզագրությունը, որը բացահայտվում է ավելի քան 19 հայ ստեղծագործողների և արվեստի կառույցների աշխատանքների միջոցով։

Ցուցադրությունը համադրել են Նայիրի Խաչատուրեանը (AHA collective), Ժան Ֆրանսուա Դինքճեանն ու Էլուա Շաֆայը (Normal Studio)։

Միաժամանակ ցուցադրությունը հարգանքի տուրք է մոդեռնիստական ​​դարաշրջանի երկու նշանավոր գործիչներին, որոնց ստեղծագործական հնարամտությունն ազդել է ժամանակակից շատ ստեղծագործողների վրա: Բազմակողմանի արվեստագետներ Հռիփսիմե Սիմոնյանը (Կարս, 1916 թ.-Երևան, 1998 թ.) և Կամո Նիգարյանը (Հելենենդորֆ, 1950 թ.–Երևան, 2011 թ.) զգալի ներդրում են ունեցել խորհրդային տարիներին Հայաստանում արդյունաբերական դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի զարգացման գործում։

Բիենալեն կանցկացվի մինչև սեպտեմբերի 22-ը:

234