Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի Հավասար զբաղվածության հնարավորությունների հանձնաժողովը սկսել է Բարնարդ քոլեջի (Նյու Յորք) դասախոսների բջջային հեռախոսներին SMS հաղորդագրություններ ուղարկել՝ հարցնելով նրանց հրեական ծագման և կրոնի մասին։

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտնել է ամերիկյան The Intercept հարթակը, որը ձեռք է բերել հաղորդագրությունների պատճենները։

Հարցումն անցկացվել է քոլեջի հրեա աշխատակիցների նկատմամբ հնարավոր խտրականության հետաքննության շրջանակներում։ Սակայն հարցման ձևն ու բովանդակությունը սուր քննադատության են արժանացել հաղորդագրությունները ստացած ուսուցիչների կողմից։

«Այն փաստը, որ կառավարությունը հաղորդագրություններ է ուղարկում մարդկանց հեռախոսներին՝ պարզելու համար, թե ով է հրեա, աներևակայելիորեն սարսափելի է»,- լրատվամիջոցին ասել է քոլեջի դոցենտ Դեբբի Բեչերը։

Հարցման տեքստը պարունակում է «ընտրեք այն, ինչը կիրառելի է» հարցը, այնուհետեւ թվարկվում են տարբերակները՝ «ես հրեա եմ», «ես իսրայելցի եմ», «ես ծագումով հրեա կամ իսրայելացի եմ», «ես հուդայականություն եմ դավանում»,- հայտնում է հարթակը:

81