Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել և զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հիշեցնենք՝ այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը:

Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր հայերի սգո երթը լուռ շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշակոթող, ծաղիկներ խոնարհում շուրջ 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

190