Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Armtimes.com-ը գրում է․

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը միտումնավոր է իր աշխատասենյակի պատին փակցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու իր համատեղ լուսանկարները և դա իր լրատվամիջոցներով խոշոր պլանով ցուցադրել, որպեսզի ազդակ փոխանցի Մոսկվային իր հավատարմության մասին:

Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի համար վերևում Աստված է, ներքևում՝ Վլադիմիր Պուտինը:

Անդրադառնալով Քոչարյանի այն մեղադրանքներին, թե գործող իշխանությունը տգետ է՝ քաղաքագետն ասում է՝ այդպես էլ հայերեն չսովորած անձն է մարդկանց մեղադրում տգիտության համար:

Մկրտչյանն ընդգծում է, որ թեև ժամանակին Քոչարյանն իրեն Հայաստանի «միակ տղամարդն» էր համարում, սակայն այդ «միակ տղամարդուն» առանց անվտանգության աշխատակիցների Երևանում հնարավոր չէ տեսնել:

Խոսելով այն մասին, որ Քոչարյանը պնդում է, թե իր հարստության իրական չափը ուռճացնում են՝ զրուցակիցն ասում է. «Ումի՞ց ես ժառանգել էդ 200 մլն դոլար հարստությունը, Ռոբե՛րտ Քոչարյան, պա՞պդ է կտակել, թե՞ Հեյդար Ալիևն է նվիրել»:

Մեկնաբանելով Քոչարյանի այն հայտարարությունը, թե 2018 թվականին զանգահարել է Սերժ Սարգսյանին և զգուշացրել, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է՝ Մկրտչյանն ասում է. «Ի՞նչ էր ուզում Քոչարյանը՝ Սերժը 0038 հրաման ստորագրեր և «Չերեմուխա 7»-ով գնդակահարե՞ր մարդկանց»:

Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի այն պնդմանը, թե ինքը ճգնաժամային իրավիճակներ կառավարել գիտի՝ քաղաքագետը նկատում է. «Ճգնաժամային իրավիճակում Քոչարյանը «Մարտի 1» է արել, վստահաբար, ձեռքը չի դողա երկրորդ անգամ էլ 0038 հրաման ստորագրի»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

479