
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 25-27-ը Մոսկվայում բանակցություններ կվարի Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ։ Կողմերը կքննարկեն Սիրիայում, Լիբիայում, Սևծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակը և ամենաբարձր մակարդակներով շփումների ժամանակացույցը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մայիսի 25-27-ը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այց կկատարի Մոսկվա։ Նախատեսվում են բանակցություններ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։
«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային հարցերի շուրջ՝ շեշտը դնելով Սիրիայի, Լիբիայի, Անդրկովկասի և Սևծովյան տարածաշրջանի իրավիճակի վրա»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ կողմերը կքննարկեն նաև ամենաբարձր և բարձր մակարդակներով շփումների ժամանակացույցը։