
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը խաղաղության ճանապարհով առաջ շարժվելու համար։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա հանդիպման բացման ելույթում։
Նա նշել է, որ ուշացման յուրաքանչյուր օրը հանգեցնում է մարդկային զոհերի ավելի շատ դեպքերի. «Զինադադարի համաձայնագրի ստորագրումը կարևորագույն նշանակություն ունի, և հնարավորություն է ստեղծվել դա ապահովել բանակցություններին զուգահեռ»։
Նա նաև հայտարարել է, որ նրանց առջև երկու ճանապարհ կա. մեկը տանում է դեպի խաղաղություն, երկրորդը՝ դեպի ավելի մեծ կործանում։ Կողմերն իրենք կորոշեն, թե որ ուղին ընտրել։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում ընթացող բանակցությունները կարևոր են երկրների առաջնորդների հնարավոր հանդիպումը նախապատրաստելու համար։ Թուրքիան կարևոր է համարում, որ Ռուսաստանը և Ուկրաինան լսեն Թրամփի և Էրդողանի խաղաղության կոչերը»,- ասել է նա։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կանցկացվեն փակ ձևաչափով։